Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 ճիպոտի հարված

Սպորտ

Նիգերիացի ֆուտբոլիստ Ստեֆան Վորգուն Սուդանի դատարանի կողմից պատժվել է 40 ճիպոտի հարվածով, քանի որ ոգելից խմիչք է օգտագործել:

Սուդանի «Մերեյխ» թիմում հանդես եկող խաղացողն այս տարվա օգոստոսին ավտոմեքենա անսթափ վիճակում վարելու համար ձերբակալվել էր տեղի ոստիկանության կողմից: Հարկ է նշել, որ աֆրիկյան այդ երկրի օրենքներով ընդհանրապես արգելվում է օգտագործել ոգելից խմիչքներ:

Բացի մարմնական պատժից, նիգերիացի ֆուտբոլիստը նաեւ ֆինասական կորուստներ կկրի, քանի որ դատարանը միաժամանակ նրան տուգանել է 250 ֆունտով (այն հավասար է մոտ 100 ԱՄՆ դոլարի)` 50-ը խմելու համար, 200-ը` ավտոմեքենան անսթափ վիճակում վարելու համար:

Ի դեպ, մեկ ամիս առաջ ճիպոտի հարվածներով պատժվել էին Միացյալ ազգերի կազմակերպության մի քանի աշխատակցուհիներ, ովքեր անդրավարտիքով էին ներկայացել աշխատանքի (Սուդանի օրենքով կանանց արգելվում է կրել անդրավարտիք):