Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Փաշինյանին իր պատկերով տիկնիկ նվիրեցին. Aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եկել է Գյումրի` մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին, դեռ շրջում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպված գործարարների էքսպո ցուցահանդեսին, որին մասնակցում են 60-ից ավելի տարբեր ձեռներեցներ, սոցիալական բիզնեսով զբաղվողներ, գրում է Aravot.am-ը:

Վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին ամենուր նվերներ էին հանձնում, օրինակ` Գյումրու «Տավրոս»-ի կոշիկի գործարանը կոշիկ նվիրեց, մեկ այլ տաղավարում թեյ, ջինս, սակայն ամենաինքնատիպը Նիկոլ Փաշինյանի պատկերով տիկնիկն էր` հեղափոխության օրերին նրա հագուստով, ուսապարկով: