Բացել լրահոսը Փակել լրահոսը
67246506_2698609346830144_5129411413625798656_n
A A
Հասարակություն

Մի ամաչեք սխալներ գործելուց․ Ռալֆ Յիրիկյան

«Երբեք մի ամաչեք,մի վախեցեք սխալներ գործելուց։ Ուրախացեք,երբ ասում են` սխալ եք. նշանակում է`զարգանում եք»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության ամառային ճամբարի մասնակիցներին։

Ըստ նրա` ինքն էլ զարգացել է այդ ճանապարհով։ Ռալֆ Յիրիկյանն առաջարկում է գծել նշաձող եւ բարձրանալ` ընդ որում, այդ նշաձողը չունի վերջ։ Այս պահին ճամբարականները ներկայացնում են իրենց լուծումները` «ՎիվաՍելի» ներկայացրած բիզնես առաջադրանքի վերաբերյալ։ Ի դեպ,աշակերտներից մեկը հետաքրքրվեց, որն է Ռալֆ Յիրիկյանի հաջողության գրավականը։ Վերջինս պատասխանեց`  անընդհատ զարգանալ եւ ամենակարեւորը` լինել համեստ, այսինքն,իր բառերով,սովորական մահկանացու։ 

Իսկ ինչու Ռալֆ Յիրիկյանը քաղաքակություն չի մտել։ Ես միշտ ասել եմ` ինչ գործ ունեմ քաղաքականության հետ,-ասաց նա ու կատակեց` ով է ուրախ քաղաքականության մեջ գտնվողներից։ Ներկաները ծիծաղեցին։