A
A
Մայք Թայսոնի հերթական «նոկաուտը»
Աջակցիր «Ա1+»-ինԼոս Անջելեսի օդանավակայանի ոստիկանությունը ձերբակալել է աշխարհի նախկին չեմպիոն, հանրահայտ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին: Նա մեղադրվում է լուսանկարչի վրա հարձակվելու եւ մարմնական վնասվածք հասցնելու մեջ:
50-ամյա լուսանկարիչ Տոնի Էչեւերիան դիմել է օդանավակայանի ոստիկանությանը` հայտարարելով, որ Մայք Թայսոնն իրեն բռունցքով հարվածել է, որի հետեւանքով գլխի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել մոտակա հոսպիտալ: Ոստիկանությունն այժմ հարցաքննում է միջադեպի վկաներին:
Ըստ որոշ աղբյուրների, Տոնի Էչեւերիան մշտապես հերթապահում է Լոս Անջելեսի օդանավակայանում, որպեսզի լուսանկարի հայտնի մարդկանց եւ դրանք վաճառի տեղի լրատվամիջոցներին: