Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563610509,1637
A A
Հասարակություն

Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացու. նա մահացել է

Հուլիսի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Ոստան գյուղի երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է մի քաղաքացու, որը մահացել է:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 00.35-ի սահմաններում գնացքով վրաերթի է ենթարկվել Մրգավան գյուղի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ավագյանը և տեղում մահացել է:

Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: