Բացել լրահոսը Փակել լրահոսը
47042_b
A A
Հասարակություն

Հրդեհ Նոր Խարբերդի տներից մեկում. փլուզվել է առաստաղը

Հուլիսի 19-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։09-ին, մարվել՝ 20։30-ին։

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), շքամուտքի դուռը և գույքն՝ ամբողջությամբ, փլուզվել է փայտե առաստաղը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: