Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդազարյան
A A
Հասարակություն

Ռուբեն Վարդազարյանը հնարավոր ամեն ինչ կանի՝ դատավորների անկախությունն ապահովելու համար

Ռուբեն Վարդազարյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ  է ընտրվել 8 կողմ, 1 դեմ ձայների հաշվարկով:  Այդ մասին նա լրագրողներին ասաց ԲԴԽ-ի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպումից առաջ:

Հարցին, թե նա համարո՞ւմ է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի անկախությունը խախտվել է այն պատճառով, որ հուլիսի 16-ին Հատուկ քննչական ծառայությունը խուզարկել է նրա աշխատասենյակը՝ առանց դատավորին ծանուցելու, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց.

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը և այն տեղեկատվությունը,  որոնք ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որևէ խոչընդոտ չի նկատել: Դրա համար հատուկ հրավիրել ենք Դավիթ Գրիգորյանին, որպեսզի նա ներկայացնի ստեղծված իրավիճակը, որպեսզի կողմնորոշվենք»,- ասաց նա:

Ռուբեն Վարդազարյանը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի դատավորների անկախությունը:

«Իմ համոզմամբ՝ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված ու հասկանալի, դրանով կապահովվի դատավորների անկախությունը»,- ասաց նա: