Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563533657,7008
A A
Պաշտոնական

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանի պայթյունից (լուսանկարներ)

Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, ինչի հետևանքով 1945 թ. ծնված Վիլսոն Հարությունյանը պայթյունից ստացած վնասվածքներով աստիճաններից գլորվել է դեպի գոմի բակը, որտեղ էլ մահացել է: 

Նշանակվել է ԴԲՓ:

Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

՛