Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Քոչարյանի փաստաբանը դատախազության բերած բողոքն անհիմն է համարում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Սակայն դատախազները չէին ներկայացել, և նիստը հետաձգվեց։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ քննիչի և դատախազի գործողություններով Քոչարյանի իրավունքները խախտվել են։

«Խոսքը վերաբերում է գույքի վրա կալանք դնելուն և խուզարկության ընթացքում իրերի առգրավելուն։ Հիմա դատախազությունը բողոքարկում է այդ որոշումը։ Հաջորդ դատական նիստին, երբ ներկա կլինեն, կիմանանք, թե ինչ հիմքերով են ներկայացնում։ Այս պահին ասեմ, որ մեր պնդմամբ՝ բողոքն ակնհայտորեն անհիմն է, և ամոթալի է նման բողոք ներկայացնել դատարան առհասարակ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը մտահոգիչ է  համարում նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը։

Հովհաննես Խուդոյանը նաև մասնավորեցրեց, թե ինչու նախկինում Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում գույքի վրա դրված կալանքի նիստերին։

«Բոլոր այն դատական պրոցեսները, որոնք  սկսվել են մինչև հիմնական գործը դատաքննության նշանակվելը, պարոն Քոչարյանը չէր մասնակցում, որովհետև դրանք բազմաթիվ  էին, և դեռևս հստակ չէր, որ այդ գործերը չեն հետաձգվելու»,- ասաց փաստաբանը։


https://youtu.be/QG6byJb0OtM?t=4