Բացել լրահոսը Փակել լրահոսը
HACADUL.00_55_57_05.Still002
A A
Հասարակություն

Մեր ոստիկանությունը, ցավոք սրտի, չի փոխվել. Նինա Կարապետյանց (տեսանյութ)

Իջեւանում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո իշխանությունների արձագանքը վատագույնն է: Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան  ՀԿ նախագահ   Նինա Կարապետյանցը կարծում է, որ պետք է մի քայլ առաջ գնալ:

«Քոչարյանի կալանքից հետո որոշեցին, որ դատական համակարգը լավը չի, փողոցը փակելուց հետո պարզվեց, որ 40 մլն ապօրինի շրջանառություն են ունեցել: Մենք անընդհատ ինչ-որ մի բանի հետեւից ենք գնում, մեր իշխանությունները պետք է մի քայլ առաջ գնան»,-ասաց Տիկին Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցը զարմանում է, թե ինչպես կարելի է մարդկանց իրենց տներից առանց արտահագուստի տանել՝ ձեռքերն էլ շղթայված. «Մտել են ընտանիք, որտեղ եղել է առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 21 տարեկան տղա, որն անկողնում պառկած է։ Ուրեմն ասում է՝ «բեզռազբոռ», փորձել են ձեռքերը շղթայել, ու էն որ ասում են՝ օպերատիվ տեղեկություններ են  ունեցել, ոչ մի բան էլ չեն ունեցել, մտել են առաջին պատահած տները՝ ամենաակտիվների: Այս վերաբերմունքը ցույց է տալիս, որ մեր ոստիկանությունը, ցավոք սրտի, չի փոխվել: Հիմա ասեմ, թե ինչու չի փոխվել, որովհետեւ ոչ մեկը պատիժ չի կրել»:    

Հելսինկյան ասոցիացիա  իրավապաշտպան ՀԿ  փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է, որ ոստիկանությւոնը ցույց է տալիս, որ իջեւանյան դեպքերի ժամանակ միայն ոստիկաններն են տուժել, բայց տեսանյութերից պարզ դարձավ, որ քաղաքացիները եւս տուժել են:

«Մենք պետք է հասկականք, թե ոստիկանությունը արդյո՞ք ղեկավարվում է օրենքով եւ համաչափության սկզբունքներով: Միանշանակ չենք կարող ասել, որ նախկին իշխանությունների ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, ծեծ ու ջարդ է տեղի ունենում, բայց ըստ էության՝ այն նախկին իշխանության ոստիկաններն են, կարմիր բերետավորներն են, նրանք սովոր են նման ձեւով մարդկանց բերման ենթարկել»: