Գերմանիան հրաժեշտ է տալիս Էնկեին
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգեց Գերմանիա - Չիլի ընկերական խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 14-ին, Քյոլնում:
Պատճառն այն է, որ անցած երեքշաբթի ինքնասպան է եղել թիմի դարպասապահ Ռոբերտ էնկեն, որն իրեն գցել է 160 կմ/ժամ արագությամբ ընթացող գնացքի տակ:
Երեկ Հաննովերում, որտեղ ապրում էր 32-ամյա դարպասապահը (նա հանդես էր գալիս համանուն ակումբում), տեղի է ունեցել ֆուտբոլիստի հոգեհանգիստը, որին ներկա են եղել նրա խաղընկերները, երկրպագուները, ինչպես նաեւ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը եւ թիմի ավագ Միխայիլ Բալակը:
Դարպասապահի կինը` Թերեզա Էնկեն, լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ իր ամուսինը 2003 թվականից սկսած հաճախ էր հայտնվում հոգեկան դեպրեսիայի մեջ:
«Նա շատ էր վախենում, որ այդ մասին հայտնի կդառնա հասարակայնությանը, եւ համապատասխան մարմինները կխլեն իր որդեգրած աղջկան»,- պարզաբանել է Թերեզա Էնկեն:
Հավելենք, որ երեք տարի առաջ սրտի արատից մահացել էր ֆուտբոլիստի աղջիկը: