Բացել լրահոսը Փակել լրահոսը
1533210602_0_0_3072_1728_600x0_80_0_0_26f84d33ec35b624ee6967bd03025157
A A
Հասարակություն

Արտակարգ միջադեպ Մոսկվա-Երեւան օդանավում. մարդիկ տարհանվել են, կան վիրավորներ (տեսանյութ)

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայի Շերեմետեւո օդանավականում՝ Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում։ 

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի Boeing 737 օդանավն ընդհատել է ընթացքը, քանի որ օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն է աշխատել։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ազդանշանն աշխատել է, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել։ Այն դադարեցրել է թռիչքը, ուղեւորները տարհանվել են։ Նրանցից 8-ը վնասվածքներ են ստացել, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Ինքանաթիռում 173 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել։ 

Նշվում է, որ օդանավում հրդեհ չի բռնկվել։