Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» Սկոպյեում հաղթահարեց «Շկուպիի» արգելքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» նույնպես դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլ։
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոնը որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում առավելության հասավ հյուսիսմակեդոնական «Շկուպիի» նկատմամբ՝ 2:0։
Սկոպյեում տեղի ունեցած խաղի հաշիվը 7-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Արտակ Եդիգարյանը: 31-րդ րոպեին Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Արթուր Միրանյանը։ Խաղավարտից ութ րոպե առաջ դաշտի տերերը մեկ գնդակ ետ բերեցին: Աչքի ընկավ Մարին Յուրինան: Չորս րոպե անց «Շկուպին» մնաց 10 խաղացողով, քանի որ միանգամից կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի հարձակվող Սերժինյոն (չշփոթել Բրազիլիայի հավաքականի անվանի պաշտպանի հետ – հեղ.):
Այդպիսով, երկու խաղերի արդյունքներով «Փյունիկը» հաղթեց ընդհանուր 5:4 հաշվով (առաջին խաղը՝ 3:3) եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ թիմի հաջորդ մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»:
Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլին մասնակցելու իրավունք էր նվաճել նաեւ Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը»: