Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Իջեւանի դեպքերի ժամանակ ձերբակալել են միայն մեկ ոստիկանի ցուցմունքով. փաստաբան

Փաստաբան Արա Ղարագյոզյանը ահազանգում է՝ Իջեւանի խուլիգանության դեպքերով իր պաշտպանյալներին բերման են ենթարկել ապօրինի կերպով։

Նրա պաշտպանյալներն են Գարսիկ Սիմոնյանը եւ երկու որդիները՝ Սասուն եւ Վահրամ Սիմոնյանները։

Նախաքննական մարմինը որոշել է Գարսիկ Սիմոնյանի եւ Սասուն Սիմոնյանի նկատմամբ ստորագրությունն ընտրել որպես խափանման միջոց, իսկ Վահրամ Սիմոնյանը ձերբակալվել է։

Պաշտպանը նշում  է՝ նրանք գնացել են առեւտուր անելու եւ պատահաբար են հայտնվել հավաքի վայրում, որեւէ ապացույց կամ տեսանյութ չկա, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած լինեն կամ խուլիգանություն կատարած լինեն։  Նրանց դեմ ցուցմունք է տվել մեկ ոստիկան։

Արա Ղարագյոզյանը գիտի՝ ինչու են Սիմոնյան ընտանիքի նկատմամբ նման ընդգծված վերաբերմունք ցուցաբերում։ Դեռ երկու տարի առաջ Իջեւանի ոստիկանության բաժնում ընտանիքի մյուս տղան՝ Ժորա Սիմոնյանը, խոշտանգման է ենթարկվել։   Այժմ կա հարուցված գործ, եւ Իջեւանի ոստիկանության պետ Գերասիմ Մարդանյանի լիազորությունները դադարեցվել են։

«Այն անձինք են, ովքեր Գերասիմ Մարդանյանի դեմ ցուցմունք են տվել՝  խոշտանգման գործով։ Կարելի է ասել, որ սա խոշտանգման զոհի նկատմամբ հետապնդում է»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

 Հիշեցնենք, որ Իջեւանի դեպքերով 13 անձ է ձերբակալվել։

Լուսանկարը՝ դատական նիստից