Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորիսը հաղթեց Լեւոնին

Սպորտ

Միխայիլ Տալի հուշամրցաշարն այնպիսի ուժեղ կազմ է հավաքել, որ ցանկացած պարտություն կարող է ճակատագրական լինել մասնակցի համար:

Մինչեւ 6-րդ տուրը պատության դառնությունը ճաշակել էին ընդամենը երեք շախմատիստներ: Սակայն հերթական տուրից հետո անհաջողակների ցուցակն ավելացավ եւս երկուսով: Երկուսից մեկը գրոսմայստեր Լեւոն Արոնյանն է, որը սեւ խաղաքարերով չկարողացավ դիմակայել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելվանդի գրոհներին:

Վեց տուրից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա արդեն 1,5 միավորով զիջում է հուշամրցաշարի առաջատար Վլադիմիր Կրամնիկին, 1-ով` Վիշվանաթան Անանդին:
Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Լեւոն Արոնյանը վերջին երեք տուրերում պետք է դիմի ռիսկի եւ խաղա միմիայն հաղթանակի համար:
Սակայն մեր շախմատիստին շատ դժվար վերջաբան է սպասվում, քանի որ նա հանդիպելու է հուշամրցաշարի առաջատարների` Վլադիմիր Կրամնիկի (նրա հետ պարտիան կկայանա այսօր), Վասիլի Իվանչուկի (4-րդ տեղ) եւ Վիշվանաթան Անանդի հետ: