«Ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական դիպլոմները». շրջանավարտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական համալսարանի տղա շրջանավարտները դժգոհ են. ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման համաձայն իրենք չեն կարող ստանալ տարկետման հնարավորություն, քանի որ հավաքած միավորներով չեն հաղթահարել սահմանված շեմը: Ըստ որոշման՝ պարտադիր պայմաններից մեկն այն է, որ տարկետումից կարող են օգտվել միայն 20-ից 18 միավոր հավաքած ուսանողները, սակայն Ֆրանսիական համալսարանում գնահատման չափորոշիչները տարբեր են, այստեղ բարձր միավոր է համարվում 16-ը:
«Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ներքին կարգ է ընդունում, որը հակասում է օրենքին, քանի որ Ֆրանսիայում գերազանցության շեմը 20-ից 16-ն է, սակայն մեզ մոտ օրենքով 20-ից 18-ի դեպքում կարող ենք ստանալ տարկետման հնարավորություն»,-նշում է Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Վահե Թումանյանը:
Շրջանավարտների խոսքով՝ իրենց չի տրամադրվում դիպլոմի ներդիրը, որը կարևոր տեղեկատվություն է տալիս տարվա ընթացում ստացած գնահատականների, ժամերի և մասնագիտության մասին, որը անհրաժեշտ փաստաթուղթ է արտասահմանյան բուհ դիմելու համար:
«Օրենքով սահմանված կարգով մեզ չի տրամադրվում դիպլոմի ներդիրը, որը տեղեկատվություն է տալիս տարվա գնահատականների ժամերի և մասնագիտության մասին և պետք է գալիս արտասահմանյան բուհ դիմելիս»:
Շրջանավարտները նաև դժգոհում են, որ 2011 թվականից ապօրինի է տրամադրվում հայկական պետական դիպլոմները, քանի որ ֆրանսիական համալսարանը չունի պետական հավատարմագրում:
«Ըստ օրենքի, եթե Հայաստանում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, նա չի կարող տրամադրել հայկական պետական նմուշի դիպլոմ: Սակայն ֆրանսիական համալսարանը տրամադրում է այդ դիպլոմները». նշեց Վահե Թումանյանը:
Ներկայացնում ենք Association UFAR Alumni-ի մեկնաբանությունը։