Ինչո՞ւ չկա իրենց անունը
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրեցի մի խումբ գրողներ վիրավորված են, որ գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի քարտուղար Անդրանիկ Կարապետյանը, ներկայացնելով բաժանմունքի աշխատանքներն ու հնչեցնելով պետական մրցանակի արժանացած գրողների անունները, բաց է թողել իրենց անունները:
«Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի քարտուղար Անդրանիկ Կարապետյանը հայտարարում է, որ վերջին տարիներին պետական մրցանակի արժանացել է միայն մանկագիր Ստեփան Միքայելյանը, այնինչ մրցանակ ու պատվոգիր ես էլ ունեմ»,- պնդում է գրողը:
ՙԼեւոն Խեչոյանի անունն է շոշափվել, Ստեփան Միքայելյանի անունը, ուրիշ մարդ չկա, էդ երկու անունն է եղել: Ես Լեւոնին էլ, Ստեփանին էլ լավ ճանաչում եմ, բայց Գյումրիում կան այլ լավ գրողներ եւս, որոնց մենք կարող ենք ներկայացնել հանրապետությունում: Իսկ ես տպագրվել եմ Պարսկաստանում, տպագրվում եմ Ռուսաստանի պատվերով՚, - վրդովված է Վաչագան Պապոյանը:
Մի քանի տպագրած գիրք ունեցողը, ըստ նրա, գրող համարվել դեռեւս չի կարող եւ իրավունք էլ չունի խոսել գրականության մասին:
ՙՄենք ունենք Համլետ Ղեւոնդի, ով շատ լավ գրող է: Նրա մի գիրքը ճանաչվել է լավագույն ստեղծագործություններից մեկը: Այդ ժամանակաընթացքում մեկ ուրիշ գրողից երեք գիրք է տպագրվել, բայց Ղեւոնդի գրքի պահանջարկը տասն անգամ գերազանցում է տպագրված գրքերին: Ինչու՞, ի՞նչն է պատճառը՚,- հարցնում է Վաչագան Պապոյանը:
Պատճառը իրենք շատ լավ գիտեն, բայց չեն բարձրաձայնում: 2 գրքի հեղինակ Վաչագան Պապոյանն էլ ասվածին ավելացնում է, թե տպագրության համար պատրաստի մի քանի գիրք ունի, բայց Գրողների միություն ոչ էլ ներկայացնելու է: Կներկայացնի այն ժամանակ, երբ միությունը կհոգնի ամեն տեսակ գիրք տպագրելուց ու ուշադրություն կդարձնի գրական արժեքներին:
Իսկ ընդհանուր առմամբ, խոսելով մարզային բաժանմունքի մասին, գրողների այս խումբը կարծում է, որ պատասխանատուներն ամեն ինչ անում են, որ խոչընդոտեն իրենց աշխատանքը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ