Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sevan, hanrayin loxap6
A A
Հասարակություն

Հանգստի սեզոնը կարող են բացված համարել և լողալ. փոխնախարար

Կառավարության նիստում, անդրադառնալով Սևանա լճում հանգստի սեզոնի բացմանը, վարչապետը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

Վերջինս ներկայացրեց, որ հուլիսի 15-ին լճի 11 տարբեր հատվածներից վերցրել են ջրի փորձանմուշներ, որոնցից միայն երկուսում են եղել նորմայից փոքր շեղումներ։ Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է.

«Փորձանմուշները պարբերաբար վերցնում ենք, և ընթացիկ տեղեկատվություն կտրվի: Եթե լինեն որևէ շեղումներ, ապա հայտարարություն կլինի։ Եթե չկա հայտարարություն, ապա կարող են հանգստի սեզոնը բաց համարել և լողալ»,-ասաց առողջապահության նախարարի տեղակալը: