Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

LIVE. ԲԴԽ նիստում քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը այսօրվա հրավիրված նիստում քննարկելու է Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Նիստը բաց է:

Նախշուն Տավարացյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել:

Նշենք, որ հուլիսի 16-ին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքը և իր գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հուլիսի 18-ին՝ ժամը 11։30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստ են հրավիրել՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողովին երդվել էր ԲԴԽ անդամի պաշտոնում, մինչդեռ նա 2018թ. նոյեմբերին էր ընտրվել անդամ, բայց հրաժարվել էր երդվելուց: Դատավորների ընդհանուր ժողովին նա լրագրողների հետ զրույցում ասել էր. «Իմ իրավունքն է և օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ։ Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, դա իրենց խնդիրն է»,- ասել էր նա: