Խոզի գրիպի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը, որը պատրաստվում նոյեմբերի 17-ից մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, նախատեսել էր վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնել Ֆեոդոսիայում: Սակայն Ուկրաինայում բռնկված խոզի գրիպի համաճարակի պատճառով մեր թիմը ստիպված հավաք է անցկացնում Աբովյանի մարզադպրոցում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվում են մեր երեք մարզուհիները` Մելինե Դալուզյանը (63 կգ քաշային կարգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):
Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապես կազմած ծրագրի համաձայն նոյեմբերի 5-ին մեկնել է Պոդոլսկ, որտեղ կանցկացնի իր վերջին ուսումնամարզական հավաքը, իսկ նոյեմբերի 17-ին կմեկնի մրցավայր` հարավկորեական Գոյան քաղաք: Ցավոք, Պոդոլսկ մեկնելուց առաջ մարզումների ժամանակ վնասվածք է ստացել 105 կգ քաշային Արթուր Բաբայանը: Այդպիսով, տղամարդկանց մրցումներին Հայաստանը կներկայանա ընդամենը 4 մարզիկով. Առաքել Միրզոյան (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյան (77 կգ), Տիգրան Վ. Մարտիրոսյան, Գեւորգ Պողոսյան (երկուսն էլ 85 կգ