Ոչ խաղադրույքներին
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ որոշում է ընդունել, ըստ որի այսուհետ արգելվում է խաղադրույքներ կատարել երկրի ներքին առաջնության խաղերի վրա:
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Հուբեի նահանգում ոստիկանները հարցաքննել են մոտ 100 ֆուտբոլիստների, մարզիչների, մրցավարների եւ ֆուտբոլային ղեկավարների, որոնք կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:
Դրանց թվում են նաեւ երկրի առաջատար թիմերից մեկի` «Լիաոնինգի» չորս ֆուտբոլիստներ, որոնք, իբր, 2006-2007 թթ խաղադրույքներ են կատարել իրենց թիմի միջազգային ընկերական հանդիպումների ժամանակ, ապահովել ձեռնտու արդյունքներ, որի արդյունքում վաստակել են մոտ 1 մլն յուանի (296 հազար եվրո):
Հենց այս փաստն էլ լրջորեն մտահոգել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը նման աննախադեպ որոշում է կայացրել: