Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba hunahromeakan
A A
Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմեկնեն Վարշավա եւ Թբիլիսի

Հայաստանի հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Լեհաստանում եւ Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը: 

Հուլիսի 22-ից մինչեւ օգոստոսի 1-ը մեր հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում»: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը եւ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ):

Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաեւ Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):