Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը պարզաբանել է, թե ինչո՞ւ Ֆեդերերը, Ջոկովիչը, Նադալը չեն այցելում Ռուսաստան

Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է այն մասին, թե ինչու է թենիսի հանդեպ հետաքրքրությունը ցածր է երկրում, եւ ինչո՞ւ աշխարհի առաջատար երեք թենիսիստները չեն այցելում Ռուսաստան:

«Իհարկե, եթե Վլադիմիր Պուտինը ռակետ վերցներ ձեռքը եւ թենիս խաղար, ապա դրա համար կարելի էր շնորհակալություն հայտնել նրան: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը շատ մեծ երկիր է, եւ մարդկանց տարբեր մարզաձեւեր են դուր գալիս: Մեզ մոտ տարվա մեծ մասը ցուրտ է: Ֆուտբոլից բացի հիմնականում զարգացած են ձմեռային մարզաձեւերը՝ հոկեյը, բիաթլոնը, դահուկավազքը, գեղասահքը: Իսկ թենիսը՝ մի տեսակ արիստոկրատ, թանկ մարզաձեւ է համարվում: Ծնողները պետք է ֆինանսապես ապահովված լինեն կամ հովանավորներ գտնեն:

Կրեմլի գավաթի խաղարկության եզրափակիչում տրիբունաները լեփ-լեցուն չէին: Նախորդ տարիների համեմատ ակնհայտորեն ավելացել է հաճախողների քանակը, սակայն ռուս երկրպագուները հատուկ մենթալիտետ ունեն. եթե դու գտնվում ես աշխարհի լավագույն տասնյակում, ապա նրանք կգան քեզ դիտելու, եթե ոչ, ապա …

Միգուցե պատճառն այն է, որ մարդիկ պարզապես հնարավորություններ չունեն: Բայց շատերն են ցանկանում դիտել մեծ թենիսիստների, մասնավորապես՝ Ֆեդերերի խաղը: Երբ Շարապովան մի քանի տարի առաջ Մոսկվա էր եկել, բոլոր տոմսերը վաճառվել էին:

Ինձ միշտ հարցնում են, ինչո՞ւ Նադալը, Ջոկովիչը եւ Ֆեդերերը չեն մասնակցում Ռուսաստանում անցկացվող մրցումներին: Նրանք դրա կարիքը չունեն: Մասթերս-250 մրցաշարերը նրանց չի հետաքրքրում: Խաղացանկի հագեցվածության պատճառով նման կարգի մրցաշարերը շատերը բաց են թողնում», - Կարեն Խաչանովի խոսքերը մեջբերել է RBC-Sport-ը: