Բացել լրահոսը Փակել լրահոսը
45455321_1885410304842228_4500105499676508160_o
A A
Հասարակություն

Երիտասարդների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Հուլիսի 16-18-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խմբի այցը Հայաստան: Այցի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը իրավական դաշտի կատարելագործման հարցում՝ ներկայացնելով առաջարկություններ երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի և ստանդարտների հիման վրա:

Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդգծեց, որ երիտասարդության շրջանում առկա է գործազրկության բարձր ցուցանիշ, և իրենք՝ որպես պետական վերահսկող մարմին, այդ առումով մեծ անելիք ունեն: Նրա կարծիքով՝ պետք է երիտասարդներին աջակցություն ցուցաբերել ինչպես մասնագիտության ճիշտ ընտրության հարցում, այնպես էլ աշխատանքի տեղավորման և իրավունքների պաշտպանվածությանը, քանի որ, ըստ Գևորգ Լոռեցյանի, հաճախ մասնավոր ոլորտում երիտասարդների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն,  և շատ անգամ գործատուները շահագործում երիտասարդներին:

ՀՀԿԳՄՍ նախարարության երիտասարդության  քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության ստանդարտների և նորմերի համապատասխանցումը և շահագրգիռ կառույցների հետ քննարկումները: Փորձագիտական խումբը վաղը կայցելի Գյումրի՝ հանդիպելու տեղի իշխանություններին: