Բացել լրահոսը Փակել լրահոսը
zaruhi batoyan
A A
Հասարակություն

Կանանց հզորացնելու համար կարեւոր է առաջին հերթին լսելի դարձնել նրանց ձայնը. նախարար (տեսանյութ)

Մայիս-հունիս ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայաստանի մարզեր, հանդիպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ` հասկանալու, թե ի՞նչ խնդիրների են կանայք առավել հաճախ առնչվում:

Այսօր Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ տեղի է ունենում քննարկում՝ այդ թեմայով: Նախարարի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի խաղաղ ու ապահով միջավայրում կանանց երջանիկ կյանք ապահովվի։

 «Հանդիպումների ընթացքում տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ են արծածվել: Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ այդ խնդիրներին լուծումներ տալու համար, որովհետև կարևոր է կանանց հզորացնելու համար առաջին հերթին լսելի դարձնել նրանց ձայնը: Հատկապես մարզերում կարևոր է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, մենք գիտենք, որ նրանք բավականին ներուժ ունեն և լուրջ խնդիրներ են հաղթահարում, բայց մենք հավատում ենք, որ նրանք կարող են ավելին», - ընդգծեց Զարուհի Բաթոյանը:

Ելույթով հանդես եկավ նաև Լենա Նազարյանը: «Մեր՝ Ազգային ժողովի ու Կառավարության անելիքը, Հայաստանի տարբեր անկյուններում բնակիչների խնդիրները խորապես ճանաչելն է ու դրանք կանխելն է»,- շեշտեց Լենա Նազարյանը։

2 ամիսների ընթացքում մարզերում այցելությունների շրջանակում նախարարության ներկայացուցիչները հանդիպել են 175 բնակչի հետ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ հիմնական խնդիրները, որոնց առնչվել են կանայք, վերաբերել են աշխատանք գտնելուն, առողջապահական, կրթական խնդիրներն են, գենդերային խտրականությունը և այլն։

Ըստ բնակիչների՝ աշխատատեղերի բացակայություն կա, մասնագիտությամբ աշխատելու սահմանափակ հնարավորություններ: Աշխատանքի ընդունվելու ընթացքում խտրականության դրսևորում է ցուցաբերվել՝ տարիքային, սեռային, հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ: Գյուղաբնակ կանանց աշխատանքային իրավունքների և այլ բազմաթիվ խնդիրների նույնպես առնչվում են մարզի բնակիչները: