A
A
Առանց երկու մրցանակակիրների
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ֆուտզալի 2009-2010 թթ. առաջնությանը կմասնակցեն ընդամենը 5 թիմեր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց ՀՀ ֆուտզալի 2009-2010թթ. առաջնության խաղացանկը: Առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել միայն 5 թիմեր` «Էրեբունին», «Եվրոպան» (երկուսն էլ Երեւան), «Գյումրին» (Գյումրի), «Հրազդանը» եւ «Քախսին» (երկուսն էլ Հրազդան):
Մրցաշարը կանցկացվի չորս շրջանով, կմեկնարկի նոյեմբերի 14-ից, կավարտվի 2010 թ. մայիսի 23-ին, ընդ որում դեկտեմբերի 13-ից մինչեւ գալիք տարվա փետրվարի 14-ը մրցաշարում երկամսյա ընդմիջում կհայտարարվի:
Նշենք, որ ՀՀ ֆուտզալի 2008-2009 թթ առաջնությունում մասնակցած թիմերից բացակայում են «Թալ Գրիգը» (հանրապետության փոխչեմպիոն), «Պոլիտեխնիկը» (բրոնզե մեդալակիր), «Արսենալ Նոր-Նորքը», «Ավանը» եւ «Ռեման»: