Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երրորդ տեղում

Սպորտ

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Մորոզեւիչի հետ, եւ 3 միավորով այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որոնք իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր:

Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի 6-րդ հորիզոնականում գտնվող Բորիս Գելֆանդի հետ, որն իր բոլոր հինգ պարտիաներն էլ ոչ-ոքի է ավարտել: Կենտրոնական պարտիայում միմյանց հետ կհանդիպեն Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդը: