Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Լոռու մարզում քարաթափումից մեքենաներ են վնասվել. կա երկու զոհ (տեսանյութ)

Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտէփրկարարներիօգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ախթալա ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Մ., ծնված 1984 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ` Ա.Բ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Կ.Գ., ծնված 1984 թ. և Լ.Մ., ծնված 2007 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ:

Կ.Գ.-ն և Լ.Մ.-ն հոսպիտալացմանճանապարհինմահացելեն: Վ.Մ.-իառողջականվիճակըբժիշկներըգնահատելենծանր, այնուհետև՝ռեանիմոբիլովտեղափոխելԵրևանքաղաքի«ՍուրբԳրիգորԼուսավորիչ»ԲԿ: «ՎԱԶ-2104»մակնիշիավտոմեքենայիվարորդըհրաժարվելէհոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի բաց է: