Բացել լրահոսը Փակել լրահոսը
erkir-tsirani
A A
Քաղաքականություն

Շնորհավոր, սիրելի ֆրանսիացիներ

Երկու հարյուր երեսուն տարի առաջ Փարիզում Բաստիլի գրավմամբ ազդարարվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Ֆրանսիացի բազմաթիվ սերունդների համար Բաստիլ ամրոցը, որտեղ գտնվում էին քաղաքային պահակախմբի կայազորը, թագավորական պաշտոնյաները և իհարկե բանտը, հանդիսանում էր թագավորների բացարձակ ինքնիշխանության, անարդարության և կտտանքների խորհրդանիշ: Այսօր Ֆրանսիան տոնում է իր ազգային նվաճման և քաղաքական հզորացման տոնը: Մեր հայրենակիցները նույնպես Ֆրանսիայի ժողովրդի հետ միասին տոնում են
այս օրը, քանզի այն մարդկային համընդհանուր նվաճումների օր է:

Շնորհավոր, սիրելի ֆրանսիացիներ: Ձեր ազգային և քաղաքակրթական հզոր նվաճման պտուղները դարձել են համամարդկային:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն