A
A
Երկու մեդալ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սամբոյի հավաքականը ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարությամբ նոյեմբերի 10-ին վերադարձավ Հունաստանի Տեսսալոնիկ քաղաքից , ուր անց էր կացվում Սամբոյի 2009թ. աշխարհի առաջնությունը:
Մարզական սամբոյի մեր մարզիկներից բոլորից հաջող հանդես եկավ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը` նվաճելով բրոնզե մեդալ: Մարտական սամբոյի մրցույթներում 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի:
Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությունը բավական ներկայանալի էր. մասնակցում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից, ինչը խոսում է սամբո մարզաձևի հեղինակության բարձրացման ու աշխարհագրության ընդլայնման մասին մասին: «Ա1+»-ին տեղեկացրեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: