Բացել լրահոսը Փակել լրահոսը
old_hydro_230237734
A A
Հասարակություն

Պետք է արգելել գետերի վրա պատվար կառուցելը. փորձագետ

Հայաստանում արագ տեմպերով սկսվեց փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման ընթացքը, և զարմանալի է, որ փոքր Հայաստանում  կարելի է ունենալ 188 փոքր ՀԷԿ. անդրադառնալով էկոհամակարգում առկա խնդիրներին՝ նշում է Էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը: Նա համոզված է, որ պետք է արգելել գետերի վրա պատվար կառուցելը, քանի որ այն խանգարում է գետի բնականոն ընթացքին:

 «Բերվածքները պետք է հունով շարժվեն, իսկ պատվարը խանգարում է, որ գետը բնականոն հոսի: Խնդիրը նաև այն է, որ նախկինում ձեռնտու է եղել  ցանկացած առվի վրա ՀԷԿ-եր  դնելը,  որի մեջ ներգրավված են եղել նաև շատ միջազգային կազմակերպություններ, ինչը այժմ պետք է կարգավորվի»:

Արամ Գաբրիելյանը նաև նշեց, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հանրային ծառայություն չի կատարում և հաճախ ՀԷԿ-երի կողմից ենթարկվում է լոբբինգի:

Շրջակա միջավայրի, բնապահպանության, ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բաժնի պետ Լիլիթ Աբրահամյանը ավելացրեց, որ 2019 թվականի կառավարության լրամշակված նախագծով կարգավորվելու է նոր կառուցվող  փոքր ՀԷԿ-երի աշխատանքը, և արգելվելու օգտագործումը մի շարք գետերում և գետահատվածներում: Հատկապես արգելվելու է այն հատվածներում, որտեղ առկա են կարմիր գրքում գրանցված էնդեմիկ ձկնատեսակներ և ձվադրավայրեր, ինչպես նաև նոր դրույթով արգելվելու է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գետահատվածներում ՀԷԿ-երի կառուցումը: