Բացել լրահոսը Փակել լրահոսը
66664610_605729946499974_4930600585834528768_n
A A
Հասարակություն

Զարմանալի էր 1 տարի անց այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը. պատգամավորը՝ Նախշուն Տավարացյանի մասին (տեսանյութ)

«Բարձրագույն դատական խորհուրդը, որը պատասխանատու է լինելու  վեթինգի գործընթացի համար, առաջին հերթին իրենք պիտի անցնեն վեթինգ, անկախ նրանից, թե ում կողմից են առաջադրվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նախօրեին դատավորների  ընդհանուր ժողովի ընթացքում 3 դատավոր՝ Ռուբեն Վարդազարյանը , Մեսրոպ Մակյանը և Նախշուն Տավարացյանը, երդվեցին Բարձրագույն դատական խորհրդի  անդամ ընտրվելու առիթով:

Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Նախշուն Տավարացյանի վերաբերյալ քննադատություններին՝ թե նա 2018թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, բայց չէր երդվել այդ պաշտոնում, նշեց, որ իրոք տարակուսանքներ կան այդ առնչությամբ, ինչը իր համար մտահոգիչ է:

«Իմ քայլի» մյուս  պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց, որ ԲԴԽ-ում այնպիսի թեկնածու էին առաջադրել, որոնք վայելում էին ոչ միայն իրենց խմբակցության, այլև մյուս երկու խմբակցությունների  աջակցությունը:

«Ինչ վերաբերում է երեկ դատավորների  ընդհանուր ժողովի ընթացքում ընտրություններին, ես չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետև նրանց որոշումը, եթե այն իրականացվել է օրենքով սահմանմանված կարգով,պետք է հարգել, բայց առնվազն ինձ համար զարմանալի էր 1 տարի անց  այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը, այն պարագայում, երբ տիկին Տավարացյանը նախկինում  ներկայացրել էր  հրաժարականի դիմում, և այդ դիմումը մնացել է անհետևանք»,- ասաց նա: