A
A
Ալեքսանդր Կարապետյանը հանդես կգա «Սոչիում»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում:
Ինչպես հայտնում է այդ երկրի պրեմիեր լիգայի նորեկ «Սոչիի» պաշտոնական կայքը, հայազգի ֆուտբոլիստն ու Ռուսաստանի հավաքականի խաղացող Ֆյոդոր Կուդրաշեւն այսօրվանից ակումբի ֆուտբոլիստներն են:
Ալեքսանդր Կարապետյանը մինչ այդ հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմում, որի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ: Մեր ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում արդեն անցկացրել է 3 ստուգողական հանդիպում եւ դարձել 4 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականում նա 8 խաղում խփել է 4 գնդակ:
Հավելենք, որ «Սոչիի» դարպասապահների մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին: