Բացել լրահոսը Փակել լրահոսը
F586AAE0-4AA8-4F9D-9A37-A2CB1B4A8617_w1023_r1_s
A A
Հասարակություն

Դատավորները ԲԴԽ 3 անդամ կընտրեն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողով:

Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամի թափուր տեղերի ընտրության հարցն է: Թեկնածուները 11-ն են՝ Վահե Խալաթյանը, Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վարդուհի Հովնանյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Սուրեն Մնոյանը, Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը: Նրանք բոլորն Առաջին ատյանի դատարանի դատավորներ են։

Նշենք, որ ավելի վաղ 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Օրակարգում է նաեւ Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական մարմիններին ուղղված նամակի քննարկումը։