Բացել լրահոսը Փակել լրահոսը
Andres nkar
A A
Հասարակություն

Երիտասարդական պալատը պետք է վերակառուցվի. Անդրեաս Ղուկասյան (տեսանյութ)

Երիտասարդական պալատը եղել է Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը և այն պետք է վերակառուցել և վերադարձնել հանրությանը։ Երիտասարդական պալատի կառուցման նպատակով այսօր տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում հյուրերը ներկայացրեցին խնդրի լուծման իրենց տարբերակները:

 Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հիշում է, որ երիտասարդության պալատը 1988 -1989 թվականներին դարձել է ապաստան՝ երկրաշարժից և Բաքվի ջարդերից տուժած հայրենակիցների համար: Սակայն, այն քանդվեց, պատճառաբանվելով, որ սեյսմիկ տեսանկյունից կայուն շենք չէ և  այդ տարածքում ձևավորվեց  բաց քարհանք, որտեղ տասնյակ տարիներ խիճ էին աղում:

«Ենթադրենք, պալատը վաճառեցին, բայց չէ որ բլուրը մնաց հայ ժողովրդի սեփականությունը, սակայն այնտեղ  500 հազար կուբամետր խիճ է աղացվել և վաճառվել առանց լիցենզիայի և իրավական հիմքերի՝  ստեղծելով քաղաքի համար բազմաթիվ խնդիրներ: Իսկ այսօր դարձել է մեքենաների կայանատեղի»:

Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը անդրադառնալով խնդրին, նշում է, որ պետության կողմից սահմանված բարձր հարկերը սնանկության են մատնել շենքը շահագործող ընկերությանը, որի պատճառով այն վաճառվել է  այդ ժամանակաշրջանի համար սահմանված գներից շատ էժան: Ինչը հիմք է հանդիսանում, որ անցումային արդարադատությունը զբաղվի այդ գործով.

 «Անցումային արդարադատությունից սպասում ենք, որ նախկինում արված այն գործարքները, երբ կոպտորեն ոտնահարվել են  անցումային արդարադատության գործընթացներում, պետք է վերանայվի և հանրության պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով հետ վերադարձվի»: