Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ցմահ դատապարտյալների հարազատները կառավարությունից պահանջ ունեն (տեսանյութ)

Ցմահ դատապարտյալների ծնողները կառավարության շենքի առջև են։

Նրանք պահանջում են ազատ արձակել դատապարտյալներին։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ երբ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը մահապատիժը փոխարինեց ցմահ ազատազրկմամբ, կոպիտ կերպով խախտեց ցմահների իրավունքները։

«Քանի որ նախկին 1961 թվականի օրենքով գնդակահարության դատապարվածները 20 տարի լրանալուց հետո իրավունք ունեին ազատության մեջ հայտնվել»,- նշեց իրավապաշտպանը։

Ալեքսանյանը թերահավատորեն է մոտենում Ազգային ժողովի ընդունած օրենքին, ըստ որի՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները, 20 և ավելի տարիների դատապարտվածներն անցնում են կալանավորման աստիճանական ռեժիմների (օրինակ՝ փակ, կիսափակ և այլն), որից հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ եզրակացություն է տրվում։ «Սա շատ կամայական մոտեցում է, և  դժվար է ասել, թե այդ եզրակացությունն ինչպիսին է լինելու»,- շեշտեց նա։

Ցմահ դատապարտյալների հարազատներն ասացին, որ ցանկանում են իշխանությունների ուշադրությունը գրավել՝ իրենց բարձրացրած խնդիրների լուծման համար։

Մանրամասները՝ տեսանյութում