Բացել լրահոսը Փակել լրահոսը
qaxaqapetaran
A A
Հասարակություն

Վերելակը չի ընկել. սովորականից արագ է իջել. խոսնակ

Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերելակ չի ընկել.

Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»։