Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ. ԶԵԿՈՒՅՑ

Պաշտոնական Հասարակություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է  Խաղաղ հավաքների ազատության  մշտադիտարկման (2018թ․հուլիս-2019թ․հունիս) մասին զեկույց, որի համաձայն 2018թ․ գարնանը անցկացված հավաքների հետևանքով տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում հավաքների ազատության իրավունքի պաշտպանվածության և հասանելիության վիճակը բարելավվել է։ 2018 թ․ հուլիս – 2019 թ․ հունիս ժամանակահատվածում դիտարկված հավաքների ընթացքում ոստիկանության կողմից միջամտությունների քանակը էականորեն նվազել է՝ նախորդ ժամանակահատվածների համեմատ։

2018 թ. հուլիսի 1-ից մինչև 2019 թ. հունիսի 30-ը դիտարկվել է 212 հավաք՝ հիմնականում Երևանում և Գյումրիում: Դիտարկված հավաքների մեծամասնությունը եղել են մինչև 100 մասնակից ունեցող հավաքները (152 հավաք)։ Հավաքներից 45-ի դեպքում մասնակիցների թիվը չի գերազանցել 1000- ը, իսկ 13-ի դեպքում՝ 10000-ը։ Մասնակիցների ամենամեծ քանակը դիտարկվել է 2018 թ․ օգոստոսի 17-ին՝ Ն․ Փաշինյանի կառավարության գործունեության 100-րդ օրվա կապակցությամբ (40.000-ից ավելի մասնակից) և հոկտեմբերի 2-ին՝ Ազգային Ժողովի կողմից ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելը թույլ չտալու նպատակով10 կազմակերպված հավաքների ընթացքում (մոտ 26․000 մասնակից)։ Նշված երկու հավաքները կազմակերպվել են ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի կողմից։

Դիտարկված առավել մեծ թվով հավաքներն անցկացվել են քաղաքական նպատակներով, որոնցից 45-ը՝ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում։

Բազմաթիվ հավաքներ են կազմակերպվել ընթացիկ դատավարությունների կողմերի աջակիցների և ընդդիմախոսների կողմից (Ռ․ Քոչարյանի աջակիցներ և ընդդիմախոսներ, Մ․ Գրիգորյանի 9 աջակիցներ և ընդդիմախոսներ), ինչպես նաև որոշակի իրավական պահանջներ ներկայացնող քաղաքացիների խմբերի կողմից (օրինակ՝ Մհեր Ենոքյանի ազատ արձակման կողմնակիցներ և հակառակորդներ, Հասմիկ Սարգսյանի, Խաչատուրյան քույրերի ազատ արձակման կողմնակիցներ)։

Նվազել են հավաքի վայրից մասնակիցների բերման ենթարկելու դեպքերը՝ նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ։

 Զեկույցին ամբողջովին կարող եք ծանոթանալ այստեղ.