Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մկները շատացել են

Մարզեր

Եթե Արթիկի տարածաշրջանում մեկ հեկտարում կարելի է հաշվել կրծողների միջինը մինչեւ 180 բույն, ապա Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների մեկ հեկտարին «բաժին է ընկնում» չորսից հինգ հազար բույն:

Իսկ վարելահողերի՝ մկներով խտաբնակ լինելը պայմանավորված է գյուղացու սոցիալական վիճակով՝ գյուղացին ի վիճակի չէ մշակել հողը, իսկ դա բարենպաստ պայմաններ է ստեղծում մկների բազմացման համար:

Մկների դեմ պայքարի համար այժմ օգտագործվում է հարյուրավոր կլիոգրամներով ցորեն, ձիթայուղ եւ ցինկի ֆոսֆիտ, որը ուժեղ ներգործող թույն է: Այս ամենը հատուկ չափաբաժնով խառնվում են իրար, ապա շաղ տրվում դաշտերում: Մասնագետները հավաստում են, որ նոր հայտնված կերից մկներն օգտվում են մեկ-երկու օր անց միայն: Աշոցքից ու Ամասիայից բացի Շիրակի մարզում դեռեւս կան հողատարածություններ, որոնք մկների դեմ պայքարի կարիք են զգում: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը նշում է, որ 2010-ին եւս լինելու են թույնի հատկացումներ:

Նախկինում այս միջոցառումները կատարվում էին ինքնաթիռներով, ինչի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի: Շիրակի մարզի առավել վարակված այս հողերում այժմ գործի է դրվել հողը պարարտանյութով մշակող ութ տրակտոր՝ հարմարեցված թունամշակման համար:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ