Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերիցլեւը հրապարակեց կազմը

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում կնախապատրաստվեն նաեւ ազգային թիմի ֆուտբոլիստներ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը հրապարակեց մեր մինչեւ 21 տարեկանների ընտրանի  հրավիրված այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2011 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումներին:

Նախորդ ցուցակի համեմատ բացակայում են դարպասապահ Գևորգ Պրազյանը («Արարատ»), պաշտպան Վարանթ Բեզդիկյանը (Է.ՈՒ.Գ.Ա Արձիվ, Ֆրանսիա): Սակայն, թիմում ընդգրվել են մի քանի նոր ֆուտբոլիստներ, մասնավորապես' Չեխիա «Բանիկի» (Մոստ) հարձակվող Գևորգ Բադալյանի, ինչպես նաեւ ազգային հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանն ու Հովհաննես Գոհարյանը:

Մեր երիտասարդական ընտրանին նոյեմբերի 10-ից ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երեւանում: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին մեր մինչեւ 21 տարեկանների ընտրանին կընդունի Էստոնիայի, իսկ նոյեմբերի 17-ին' Իռլանդիայի երիտասարդականին: Խաղերը տեղի կունենան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 15:00-ին:

Ֆլեմինգ Սերիցլևի հրապարակած կազմը.

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Արմեն Ֆիշյան («Միկա»)

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)

Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)

Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)

Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)

Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)

Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ

Արամ Բարեղամյան («Բանանց»)

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)

Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)

Էդգար Մալաքյան («Փյունիկ»)

Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)

Արտակ Դաշյան («Բանանց»)

Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)

Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Գրիշա Խաչատրյան («Բանանց»)

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)

Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)

Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ, Ուկրաինա)

Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)

Գևորգ Բադալյան («Բանիկ» Մոստ, Չեխիա)