Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աբովյան քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են (տեսանյութ)

Աբովյան քաղաքի Հանրապետության 20  հասցեում գտնվող 12 հարկանի շենքի 9-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել։

Այստեղ է հրշեջ ծառայության 3 մեքենա։ Բնակիչները տարհանվել են շենքից։
 
Դեպքի վայրում է նաև քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
 
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արմեն Ամիրջանյանի խոսքով՝ բնակարանում մարդիկ չեն հայտնաբերվել։
 
Նրա փոխանցմամբ՝ հրշեջները «թույլ չեն տվել», որպեսզի այն տարածվի  հարևան բնակարաններ։
 
Իդեպ, հրշեջներից մեկը ձեռքի այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
 
Հրդեհն ամբողջությամբ մարվել է։
 
Տուժողի հարևան Մարգարիտ Միրզախանյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նույնպես շենքի 9-րդ հարկի բնակիչ է։
 
Նա ասաց, որ թոռնիկի ծննդյան օրն էին նշում և ծխի հոտ են զգացել։ Դուրս գալով բնակարանից՝ տեսել են, որ հարևանի տունն այրվում է։
 
Միրզախանյանի տեղեկություններով հարևանի բնակարանում գազի բալոնն է պայթել, որից և հրդեհ բռնկվել է։
 
Այժմ բնակիչները վերադառնում են իրենց բնակարանները։