Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Փյունիկը» ուժեղացման կարիք ունի»

Սպորտ

ֆուտբոլի Հայաստանի 2009 թվականի չեմպիոն, Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր ամփոփեց անցած մրցաշրջանը: Նա ասաց, որ «Փյունիկը» լավ մրցաշարջան անցկացրեց, քանի որ հաջողության հասավ եւ առաջնությունում, եւ գավաթի խաղարկությունում: Սակայն Վարդան Մինասյանն կարեւորեց այն հանգամանքը, որ առաջընթաց նկատվեց թիմի երիտասարդ ֆուտբոլիստների մոտ:

«Փյունիկը» դեռեւս երիտասարդ թիմ է, ուստի անչափ կարեւոր էր, որ խաղացողների մոտ առաջընթաց նկատվեր այս մրցաշրջանում: Իհարկե, առաջնության ընթացքում, այնուամենայնիվ, զգացնել տվեց երիտասարդ ֆուտբոլիստների սինդրոմը. մի քանի հանդիպում լավ են խաղում, իսկ մի քանիսում համարյա չեն երեւում : Սակայն ուրախալին այն է, որ նրանք խաղաշրջանի վերջում լավ մարզավիճակ ձեռք բերեցին եւ բավական որակյալ ու արդյունավետ խաղ ցուցադրին»:

Վարդան Մինասյանն նաեւ ավելացրեց, որ չնայած հաջողություններին, «Փյունիկը» դեռեւս ուժեղացման կարիք ունի. «Մենք բարձրակարգ դարպասապահի, պաշտպանի եւ հարձակվողի կարիք ունենք: Կարծում եմ, ժամանակն է, որ մտածենք միջազգային ասպարեզում հաջողության հասնելու մասին, իսկ դրա համար հարկավոր է ունենալ ավելի հզոր կազմ»:

Այն հարցին, թե ում է համարում Հայաստանի 2009 թ լավագույն ֆուտբոլիստ,    

Վարդան Մինասյանը պատասխանեց. «Ես կուզեի, որ լավագույն ճանաչվեր մեր տեղացի խաղացողներից մեկը, մասնավորապես' «Ուլիսի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը լավ տպավորություն թողեց այս տարի»: