Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130823
A A
Հասարակություն

ՀԴՄ կտրոնների տրամադրման դինամիկան աճել է. ՊԵԿ նախագահ

Պետեկամուտների կոմիտեն այսօր կիսամյակային հաշվետվություն է ներկայացրել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ գերակատարվել է  հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր: Վարչապետի խոսքով՝ 62 միլիոն դրամ  նախատեսվում էր գերակատարել տարվա կտրվածքով, սակայն նախատեսված գերակատարումը տեղի է ունեցել կիսամյակային կտրվածքով:

Դավիթ Անանյանն ասում է, որ երկրորդ կիսամյակի համար աճը հնարավոր է՝ չկրկնապատկվի, և դա նորմալ է:

Անդրադառնալով ՀԴՄ կտրոններին՝ ՊԵԿ նախագահը ներկայացրեց  թվեր.

«2018 և 2019 թվականների առաջին կիսամյակի՝ ՀԴՄ կտրոնների տրամադրման քանակով  դինամիկան աճել է 40 տոկոսով, և դրանցով հայտարարագրվող շրջանառությունների առումով՝ ավելի քան 21 տոկոսով»,- ներկայացրեց Դավիթ Անանյանը: