Բացել լրահոսը Փակել լրահոսը
66512581_2323691261080918_1103161748682178560_n
A A
Հասարակություն

«Կոնկրետ իմ դեմ է». ծրագրավորողի ինստագրամյան էջն արգելափակել են

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական սերվերները իր ինստագրամյան էջն արգելափակել են:

Ծրագրավորողը «Ա1+»-ին փոխանցեց, որ 3000-ից ավելի սփամ է գնացել, որտեղ ասել են, թե ինստագրամյան էջում հրապարակված նկարներից մեկում այլ անձ է: Ըստ ծրագրավորողի՝ քանի որ սփամը ադրբեջաներենով է գրվել, և ադմինն էլ ադրբեջաներենով է պատասխանել, այստեղ առկա է կեղծավորություն, և դա շտկելու համար նա ուղարկել է իր անձնական տվյալները, որպեսզի կարողանա հետ վերադարձնել էջը:

«Եթե Ինստագրամս փակել են օրինական, ապա ինչո՞ւ չեն փակել նաև ֆեյսբուքյան հաշիվս: Երկուսում էլ նույն նկարներն են, և երկուսն էլ իրար հետ փոխկապակցված են: Սա կոնկրետ իմ դեմ քայլ է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սամվել Հայրապետյանը՝ ավելացնելով, որ եթե օրինական ճանապարհով իրեն արգելափակեին Ինստագրամ սոցիալական կայքում, ապա սփամների հավաքման գործընթացը պետք է տևեր 2-3 շաբաթ: