Բացել լրահոսը Փակել լրահոսը
գգգգգգգգգգգգգգգ
A A
Հասարակություն

Ի նշան բողոքի՝ քաղաքացիները աղբ են թափել քաղաքապետարանի դիմաց

Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ աղբ են տարել քաղաքապետարան և թափել մուտքի դիմաց:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ մասին տեղեկացել են համացանցից:

Նա ենթադրում է՝ քաղաքացիները փորձել են քաղաքային իշխանության ուշադրությունը հրավիրել աղբահանության խնդրին:

Հակոբ Կարապետյանը  հայտնեց, որ տեղյակ չեն՝ որտեղի բնակիչներ են եղել, բայց ակցիայի մասնակիցներից մեկը եղել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

«Պետք է նշեմ, որ հասցեատերը սխալ է ընտրված, և կարիք չկա քաղաքային իշխանության ուշադրությունը հրավիրել  մի խնդրի վրա, որով քաղաքային իշխանությունը զբաղվում է ամենօրյա ռեժիմով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ քաղաքի աղբահանության խնդրով զբաղվող միակ օպերատորը դե յուրե «Սանիթեք»  ընկերությունն է, և միակ պատասխանատուն այդ ընկերությունն է: