Բացել լրահոսը Փակել լրահոսը
garegin b
A A
Հասարակություն

Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական ուղերձ է հղել այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ: «Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։
 
Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։