Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարելավեց անձնական ցուցանիշը

Սպորտ

Հայաստանի ուժեղագույն լողորդին չհաջողվեց մտնել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, Մոսկվայում անցկացվելիք աշխարհի գավաթի 2009 թ. 2-րդ խաղարկությանը Հայաստանից պետք է մասնակցեր միայն Միքայել Քոլոյանը:

Նա 50 մ բատերֆլայում ցույց տվեց 25,60 վրկ արդյունք եւ զբաղեցրեց 24-րդ տեղը: 50 մ ազատ ոճում Միքայել Քոլոյանը թեեւ բարելավեց իր անձնական ցուցանիշը' 23,25 վրկ (նախկինում' 23,50), սակայն գրավեց ընդամենը 28-րդ տեղը: Մեր մարզիկին չհաջողվեց մտնել խաղարկության եզրափակիչ փուլ: