Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ հաղթանակ, երեք' ոչ-ոքի

Սպորտ

Միխայիլ Տալի հուշամրցաշարում Լեւոն Արոնյանը համաքայլ ընթանում է աշխարհի չեմպիոնի հետ:

Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի  հուշամրցաշարում մեր միակ ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ, երրորդում հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին, իսկ 4-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց Մագնուս Կառլսենի հետ: Չորս հնարավորից  վաստակելով 2,5 միավոր, Լեւոն Արոնյանն աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ այժմ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը տարել է երկու հաղթանակ, նույնքան պարտիա ավարտել ոչ-ոքի եւ իր ակտիվում ունի 3 միավոր:

Այսօր մրցաշարում հանգիստ է տրված, իսկ վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Ալեքսեյ Մորոզեւիչի հետ, որը 1,5 միավորով զբաղեցնում է նախավերջին' 9-րդ հորիզոնականը: