Քաղաքացիները՝ Սահմանադրության օրվա և փոփոխությունների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆորանկախ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Հանրաքվեի դրված Հայաստանի Սահմանադրության առաջին տարբերակին կողմ էր քվեարկել քաղաքացիների 70,3 %-ը:
Սահմանադրության՝ 1995 թվականին ընդունված առաջին տարբերակը գործել է 10 տարի և փոփոխության է ենթարկվել 2005 թվականին, այնուհետև՝ 2015 թվականին:
Վերջին փոփոխություններով՝ կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարվեց խորհրդարանականի:
Այսօր նշվում է նաև պետական խորհրդանիշերի օրը:
Սահմանադրության օրվա, հանրաքվեի ընդունման և փոփոխությունների վերաբերյալ կատարված հարցման մասնակիցներից գրեթե բոլորը հիշում են, որ այսօր Սահմանադրության օրն է, բայց նրանցից քչերն են հիշում, թե ինչ փոփոխությունների է այն ենթարկվել և քանի անգամ: Այդուհանդերձ, նրանցից ոմանք Սահմանադրության մեջ փոփոխություններ ցանկանում են տեսնել:
Մանրամասները՝ տեսանյութում