Հայկական օրգանիկ արտադրանքի օնլայն վաճառք կկազմակերպվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրգանիկ չրեր, խոտաբույսեր, պահածոներ: « Agro Log»-ն առաջին կազմակերպությունն է, որ արդեն մի քանի տարի զբաղվում է օրգանիկ գյուղմթերքներով՝ վեց մարզերի օրգանիկ այգիներում աճեցրած պտուղ-բանջարեղեն են վերամշակում, նաև ուրցի, անթառամի և այլ խոտաբույսերի վայրի հավաք են կազմակերպում, վերամշակում և հասցնում սպառողին: Հիմնականում արտերկիր են առաքում: Հայ սպառողը, « Agro Log» ՓԲԸ-ի տնօրեն Արա Մարությանի խոսքով, ցավոք դեռ թերահավատ է:
Օրգանիկ գյուղմթերքների արտադրությունից բացի, դասընթացներ են կազմակերպում ֆերմերների համար, նաև առևտրի գործընթացն են կազմակերպում:
«Կա արտադրողը, կա սպառողը,իսկ նրանց միջև կամուրջ ապահովելը բավական բարդ գործ է, - ասում է պարոն Մարությանը: - Փորձել ենք Փարիզի օրինակով մեքենաներով վաճառք կազմակերպել , սակայն հայկական մենթալիտետը չընդունեց, որ թանկ ապրանքը կարելի է մեքենայից վաճառել: Օրգանիկ արտադրանքի խանութ բացեցինք, դա էլ թանկ էր: Հիմա որոշել ենք օնլայն վաճառք կազմակերպել»: